ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակի լավագույն եռյակում է
ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` նոյեմբերի 1-ի դրությամբ:
Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2909): Երկրորդ հորիզոնականում է Մաքսիմ Վաշիե-Լագրավտ (2839), իսկ Ալեքսանդր Գրիշչուկը (2829) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2819) գտնվում է 5-րդ հորիզոնականում:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Վլադիմիր Հակոբյանը (2707) գտնվում է 39-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2696)` 51-րդ և Սերգեյ Մովսեսյանը (2685)` 62-րդ:
Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2948), Սերգեյ Կարյակինը (2889) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Լևոն Արոնյանը (2863) եզրափակում է լավագույն եռյակը:
Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 22-րդ հորիզոնականում, Տիգրան Լ. Պետրոսյանը (2705)` 36-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 50-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) `64-րդ և Կարեն Գրիգորյանը (2665) `71-րդ:
Հարակից հրապարակումներ`
- Հայ շախմատիստուհիները՝ ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում
- Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում