Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին քաղաքական ծրագիր էր և ոչ՝ տնտեսական. Արա Պապյան
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին քաղաքական ծրագիր էր և ոչ՝ տնտեսական: Սա Հայաստանին մեկուսացնող հերթական նախագիծն էր: Այսօր կայացած քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Հայաստանը հարավից և հյուսիսց շրջափակող երկաթուղիներ են գործարկվում: Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանի խնդիրը Հայաստանին հնարավորինս մեկուսացնելն ու քայքայելն է: Արցախի հակամարտությունը վաղուց լոկ Արցախի հակամարտություն չէ: Իշխանությունները պետք է փորձեն սրա դեմ ինչ-որ բան անել: Բայց երբ Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետին նշանակում են Վրաստանում Հայաստանի դեսպան, սա ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները լուրջ չեն վերաբերում ստեղծված իրավիճակին»,- նշեց նա:
Քննարկմանը ներկա վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն իր հերթին հիշեցրեց, որ Արևմուտքի վերաբերմունքը նախագծին վերին աստիճանի զուսպ է եղել, նույնիսկ եղել են քննադատություններ, որ այն շրջանցում է Հայաստանը:
«Անգամ եվրոպացի գործիչների ողջույնի խոսքն այս առումով շատ զուսպ է: Այս նախագիծը կարող է խնդիրներ հարուցել Արևմուտքին: Թուրքիան և Ադրբեջանը բավական տեսանելի հակաարևելյան հունի մեջ են: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հենց որ նրան դուրս թողնող նախագծեր են իրագործվում, այդ երկիրը միանգամից հիշում է Կասպից ծովի ավազանի բաշխման հարցը: Ռուսաստանը որոշել է ռիսկերի կառավարում կատարել, և որքան էլ բացահայտ դեմ կամ մրցակցային վերաբերմունք նոր նախագծի հանդեպ չկա, հասկանալի է, որ զուսպ լավատեսության տակ կա լուրջ մրցակցություն»,- ամփոփեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամենաքիչ քաղաքականացված հատվածն է. Հովհաննես Իգիթյան
- Բաքու-Թբիլիսի-Կարս-ում Իրանի ներգրավումը Հայաստանի համար գլխացավանք է դառնալու. իրանագետ
- Ցինցաձե. Հնարավոր է բանակցել Հայաստանի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն միանալու վերաբերյալ.168 ժամ»
- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումն ավելացնում է Հայաստանի մանևրի հնարավորությունը. իրանագետ
- Ենթակառուցվածքային պանթյուրքիզմը և Վրաստանի տրանզիտային երազանքը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան