Վարչապետն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին
Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցել է 5.1 տոկոս աճ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ նրա՝ նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11.9%-ով, առևտրաշրջանառության ոլորտում արձանագրվել է 12.5 տոկոս աճ, ծառայությունների ծավալն աճել է 12.5%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 6.5%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 21.7%-ով, ընդորում՝ արտահանումն աճել է 19.1%-ով, ներմուծումը՝ 23.2%-ով:
Այս տարվա հունվար-սեպտեբերին 2.4%-ով աճել է նաև միջին ամսական աշխատավարձը:
Վարչապետը նշեց նաև, որ դրան զուգահեռ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 9,9 %-ով, շինարարության ծավալը` 6.4%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին