Ցինցաձե. Հնարավոր է բանակցել Հայաստանի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն միանալու վերաբերյալ.168 ժամ»
«Բաքու-Թբիլիսի-Կարսին Հայաստանի մասնակցությունը կարող է տեսականորեն դառնալ բանակցության առարկա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից առանձին։ Քաղաքական գործիչները պետք է մտածեն այս մասին՝ բարձրաձայնելով այս հարցը, տարբերակներ առաջարկելով Ադրբեջանին»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով երկաթուղու բացման արարողությանն ու դրան ՀՀ-ի մասնակցությանը։
Ըստ նրա՝ կարող են տեղի ունենալ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ բանակցություններ, կախված իրավիճակից և Ադրբեջանի դիրքորոշումից, սակայն Ադրբեջանը հայտնել է իր դիրքորոշումը հրապարակային։
«Կարծում եմ՝ կուլիսային բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների հետ հնարավոր են՝ Հայաստանին այս պրոյեկտին միացնելու թեմայի շուրջ»,- նկատել է Ցինցաձեն։
Մանրամասները՝թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան