Ադրբեջանական կողմի կրակոցներից Չինարին վնասներ չի կրել
Այսօր առավոտից հակառակորդը կրակոցներ է արձակել հայ-ադրբեջանական սահմանի դիրքերի ու սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կրակոցներից վնասներ չեն կրել:
«Կրակոցները սկսվել են առավոտվանից ու տևել մինչև ժամը 16:00-ի կողմերը: Այս պահին իրավիճակը նորմալ է, խաղաղ է, կրակոցներ չկան»,- ասաց համայնքի ղեկավարը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում նման անկանոն կրակոցները պարբերական բնույթ են կրում, սակայն իրենք փորձում են ուշադրություն չդարձնել. «Արդեն բեզարել ենք, էնքան կրակեն, որ իրանք էլ հոգնեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում