Սյունիքի մարզպետը Գորիսի քաղաքապետի թեկնածուին խորհուրդ է տալիս բուժզննում անցնել
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Գորիսի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Սամվել Հարությունյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներն անհեթեթություն է որակում, իր խոսքով, դրանց անլուրջ է վերաբերվում:
«Կարծում եմ, իրեն չի խանգարի մի հատ հոգենյարդաբանական դիսպանսերում հետազոտություն անցնի»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Հակոբյանը:
Մարզպետն ասաց, չի պատրաստվում հանդիպել Հարությունյանի հետ:
«Նոյեմբերի վեցին արդյունքները ցույց կտան: Բայց ես մինչ այդ, մի անեկդոտ եմ ուզում հիշեցնել, շատ հին է: Երբ ընտրությունների հաջորդ օրը կինն ամփոփում է ընտրությունների արդյունքները: Ասում է՝ քեզ տվել են երեք ձայն, էս մեկը ես եմ, մեկը քույրդ է, ասում է, այ տղա, էս սիրուհի էլ ունե՞ս: Հիմա էդ վիճակն է, էս դեպքում ես ենթադրում եմ, որ երկու ձայն է լինելու»,-ասաց մարզպետը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրություններին առաջադրված է երկու թեկնածու՝ Սամվել Հարությունյանն ու ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները