Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սեյրան Օհանյանը կապի դուրս չեն գալիս Սեֆիլյանի աջակիցների հետ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, չնայած մոտ մեկ շաբաթ է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստան է վերադարձել, սակայն կապի դուրս չի գալիս Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձևավորված Ազգային դիմադրության ճակատի հետ։
«Նրա հետ ուղիղ կապվելն անհնար է՝ բջջային չունի, իսկ օգնականները խոստացել են երկուշաբթի ներկայացնել նրա պատասխանը՝ պատրա՞ստ է հանդիպել ճակատի հետ, թե՞ մերժում է, սակայն խոստումը չեն կատարել։ Ի դեպ, շաբաթվա վերջին, հավանաբար՝ ուրբաթ օրը, կհրապարակվի հռչակագիրը, որը շաբաթներ շարունակ քննարկվում էր ճակատում։ Կապի դուրս չի եկել նաև Սեյրան Օհանյանը, թեև տեղեկացրել էր, որ քաղաք վերադառնալուն պես կարձագանքի կոչին, որի հասցեատերը նաև ինքն է, սակայն մինչ օրս՝ ձայն բարբառո հանապատի։ Իսկ ճակատի անդամներն այս օրերին բանակցում են տարբեր անձանց հետ՝ փորձելով ընդլայնել մասնակիցների ցանկը»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան