Վարչապետը լրագրողների համար ոչ հաճելի նորամուծության է դիմել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրել է. «Այսօր նախատեսված է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը։ Բայց վարչապետի աշխատակազմը որոշել է այս անգամ դիմել լրագրողների համար ոչ հաճելի նորամուծության. Միայն հեռուստատեսություններին է իրավունք տրված ասուլիսին օպերատոր ունենալ, իսկ ահա լրատվական կայքերին պարտադրվել է գործուղել միայն լրագրողի, որպեսզի հնարավոր չլինի ուղիղ եթերով օնլայն հեռարձակում ապահովել. Իրենք մոնտաժված տարբերակը կտան պաշտոնական կայքում։
Վարչապետի ասուլիսին ուղիղ եթերով լուսաբանելու հնարավորությունը սահմանափակելու պատճառը դժվար չէ ենթադրել։ Չի բացառվում, որ ասուլիսն ընթանա վարչապետի համար անցանկալի հունով՝ լի բազմաթիվ «կիքսերով», տհաճ հարցուպատասխանով։ Ուստի վարչապետի թիմը որոշել է այսպես ապահովագրել անցանկալի դեպքերից։ Իսկ հետո էլ իշխանությունները խոսում են ժողովրդավարությունից, մամուլի ազատությունից. Իրականում նրանք բոլոր հնարավոր մեթոդներով փորձում են սահմանափակել մամուլի ազատությունը, ազատ գործելու հնարավորությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները