Նոյեմբերյանում նախատեսվում է կառուցել արևային էլեկտրակայան
Կառավարությունը որոշել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին նվիրաբերել ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված տարածքը՝ մեքենատրակտորային պարկ հիմնելու և արևային էլեկտրակայան կառուցելու նպատակով:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Նոյեմբերյանի համայնքապետի գրության համաձայն՝ գործընթացն իրականացվելու է Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացման ծրագրի շրջանակում համայնքի համար հաստատված ծրագրով:
Այսօրվա նիստում կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շահառուների կողմից անշարժ գույքի ձեռքբերման ժամկետների և պայմանների բարելավմամբ պայմանավորված:
Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է կառուցման աշխատանքների կատարման ժամկետ և պետությանը բնակարանների հանձնման ժամկետ սահմանել մինչև 2019 թ. հոկտեմբերի 30-ը, իսկ շահառուների հետ հիմնական պայմանագրերի կնքման ժամկետ սահմանել մինչև 2019 թ. դեկտեմբերի 25-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին