Դեսպան. Բացառվում է որևէ տեսակի երկխոսություն Թուրքիայի իշխանությունների հետ
Թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականության, պատմական իրողությունները նենգափոխելու և գլխիվայր շրջելու փորձերի պայմաններում բացառվում է որևէ տեսակի երկխոսություն Թուրքիայի իշխանությունների հետ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: Հայտարարել է Սիրայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը։
Նա մասնակցում էր Դամասկոսի ալ-Քինդի կինոթատրոնում Սիրիայի «Ահֆադ Աշտար» հիմնադրամի կազմակերպած «Խոստում» գեղարվեստական ֆիլմի բաց ցուցադրությանը։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրել է ներկայիս Թուրքիայի հակահայկական դիրքորոշմանը և ժխտողական քաղաքականությանը՝ նշելով, որ հակառակ թուրքական սադրանքների, այնուամենայնիվ, Հայրենիք-Սփյուռք համագործակցության արդյունքում վերջին տասնամյակներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մտել է նոր փուլ:
Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Նորա Արիսյանը և սիրիացի անվանի ռեժիսյոր Բասել ալ-Խատիբը:
Քննարկմանն ընդգծվել է, որ պատմական իրողությունները ներկայացնող «Խոստում» ֆիլմը, ընդհանուր առմամբ, հաջողված աշխատանք է և, հիրավի, հանդիսանում է Հայոց ցեղասպանության մասին պատմող վերջին տարիներին նկարահանված լավագույն կինոնկարներից մեկը:
Միաժամանակ, բարձր գնահատական է տրվել ֆիլմի գաղափարաթեմատիկ բովանդակությանն ու գեղարվեստական արժանիքներին:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմին նվիրված «Մեր խոստումը» երաժշտական բեմադրության պրեմիերային
- «Խոստումը» ֆիլմը ցուցադրվել է Լոս Անջելեսում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների համար
- «Խոստումը» ֆիլմը կցուցադրվի Շվեդիայի կինոթատրոններում
- «Պահելով խոստումը». The Huffington Post
- «Խոստումը» ֆիլմում կա սեր, կյանք, ճակատագիր, միաժամանակ՝ մարդու դաժանություն, ազգի հանդեպ ատելություն. Սամվել Թոփալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան