
Վարչապետ. Հիմա էլ եմ հայտարարում՝ աշխարհը շուռ ենք տալու
Վարչապետ Կարեն Կարապետյանին լրագրողներն այսօր հիշեցրեցին քարոզարշավի ընթացքում արված՝ աշխարհը շուռ տալու մասին հայտարարությունը: Անցած մեկ տարում այս առումով ի՞նչ քայլեր են իրականացվել, որքանով հաջողվեց դա, հարցրին կառավարության ղեկավարին:
«Ես ասել եմ՝ մի՞ տարվա մեջ ենք աշխարհը շուռ տալու: Հիմա էլ եմ հայտարարում՝ աշխարհը շուռ ենք տալու, ունենալու ենք լավ երկիր: Բազմաթիվ հաջողություններ ունեմ, բազմաթիվ անհաջողություններ: Անհաջողություններն ավելի քիչ, քան հաջողությունները»,-ասաց Կարեն Կարապետյանը՝ ներողություն խնդրելով անհամեստ պատասխանի համար: