Ի՞նչ եմ ուզում անել՝ ծառայել մեր երկրին. վարչապետ
«Նման քննարկումներ մենք չենք ունեցել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով հարցին, արդյոք ճիշտ են այն լուրերը, թե իր և նախագահ Սերժ Սարգսյանի միջև ձեռք է բերվել համաձայնություն, որ հաջորդ տարի ինքը կլինի փոխվարչապետ:
«Այդ հարցին բազմիցս պատասխանել եմ, ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն առաջարկելու է վարչապետի թեկնածություն կոալիցիոն գործընկերոջ հետ համատեղ: Նման քննարկումներ մենք չենք ունեցել, այդ իսկ պատճառով որևէ պայմանավորվածության մասին խոսելն ուղղակի ապարդյուն է»,- ասաց Կարեն Կարապետանը:
Դիտարկմանը, թե արդյոք համակարծիք է ՀՀԿ-ականների այն պնդումներին, թե անվտանգության թիվ մեկ երաշխավոր Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, վարչապետը նշեց. «Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշին՝ որպես անվտանգության երաշխավորի, որպես մեծ փորձ ունեցող ղեկավարի, ապա ես այդ պնդումների հետ լիարժեք համամիտ եմ»:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե արդյոք ցանկանում է 2018 թվականի ապրիլից հետո մնալ վարչապետի պաշտոնում, ի վերջո ինչ նպատակներ ունի, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես հստակ հայտարարել եմ, որ պատրաստ եմ, իմ աշխատանքը շարունակում եմ ինչքան կարողություն ունեմ: Ի՞նչ եմ ուզում անել՝ հնարավոր է մի քիչ ամպագոռգոռ լինի, բայց ծառայել մեր երկրին: Ես վստահ եմ, որ մենք հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական, զարգացող»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան