Ադրբեջանական ագրեսիան չպետք է ԱՄՆ-ի օգնության միջոցով պարգևատրման արժանանա
Forbes ամսագիրը տպագրել է Եվրասիական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի անդամ Մովսես Տեր-Օգանեսյանի և Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր Սուրեն Սարգսյանի հոդվածը։
Հոդվածում անդրադարձ է կատարվում ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992 թվականին Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի ընդունմանը, որը սահմանափակում էր Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը, քանի դեռ նա շարունակում է թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ ու գրել, որ ադրբեջանական ագրեսիան չպետք է ԱՄՆ-ի օգնության միջոցով պարգևատրման արժանանա։
«ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, սակայն, սառեցրեց Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը և թույլատրեց, որ Ադրբեջանն ԱՄՆ-ից 20 միլիոն դոլար օգնություն ստանա։ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցավ շփման գծի երկայնքով բռնության ամենամեծ բռնկումը: Նման հարձակումներ սկսելով, Ադրբեջանը ոտնահարեց 907-րդ բանաձևի կողմից սահմանված նախապայմանները։ Տեքստում չէր նշվում, որ ագրեսիան չի կարող ուղղվել ԼՂՀ-ի դեմ, իսկ տեքստի բնօրինակում ամենակարևոր կետն այն էր, որ պետք է ապահովել ռազմական գործողությունների դադարեցումը: Նման կետի բացակայությունը քաջալերեց Ադրբեջանի քաղաքական և ռազմավարական ղեկավարությունը ու նրանք փորձեցին այս ամենից չոր դուրս գալ։ ժամանակի հարց է, թե երբ Ադրբեջանը նորից նման արկածախնդրության կդիմի, քանի որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանի վերաբերյալ Laissez-faire (չմիջամտելու) սկզբունք է որդեգրել»,-նշված է հոդվածում։
Հոդվածագիրները ընդգծում են այն փաստը, որ ԱՄՆ բանակի կողմից վերապատրաստված Ադրբեջանի սպաներն էին՝ գնդապետ Վուգար Յուսիֆով, ով վերապատրաստվել է 2007 թ. Արիզոնա նահանգում գտնվող ԱՄՆ բանակի հետախուզության կենտրոնում, գեներալ-լեյտենանտ Մուրադ Միրզաևը մասնակցել է Սան Անտոնիոյում գտնվող պաշտպանական ինստիտուտի դասընթացներին, ովքեր 2016թ. ապրիլին հայկական Թալիշ գյուղում սպանությունների և գյուղի վրա հարձակվելու վերաբերյալ հրամաններ տվեցին։
«Այս խախտումներն ավելի ակնառու են դարձնում սարսափելի հանցագործությունները (գլխատումներ և երեք տարեց քաղաքացիական անձանց սպանություն ու խոշտանգում), որոնք վերագրվում են այս մարդկանց ղեկավարած խմբերին: Այս սարսափելի հանցագործությունները ստիպեցին կոնգրեսականներ Էդ Ռոյսին և Էլիոթ Էնգելին կոչ անել հետաքննել Ադրբեջանին սպառազինելու հարցում «Լիհիի օրենքի» խախտումը։ Որպեսզի միջազգային հանրությունը Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական արկածախնդրության նոր փորձի ականատես չլինի, ինչպես դա եղավ 2016 թ. ապրիլին, ԱՄՆ-ն պետք է վերանայի իր դիրքորոշումը արդեն իսկ հարուստ ագրեսորին օգնությունը տրամադրելու հարցում, որն, ի դեպ, խախտում է ԱՄՆ օրենքը»,-նշված է հոդվածում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան