Կարո Եղնուկյանին դատարանի դահլիճից տեղափոխել են հիվանդանոց
ՊՊԾ գնդի գրավման գործով 11 անդամի դատավարությանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին: Նրանք նշեցին, որ նախաքննության ժամանակ Պ. Պետրոսյանը լուրջ բացթողումներ է կատարել, գործում կարևոր հանգամանքներ չեն ներառվել:
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Կ. Եղնուկյանը նաև հայտարարել է, որ բարձր ճնշում ունի։ Վկայակոչելով բժշկին՝ ասել, որ դատերն իրեն հակացուցված են։ Նա հայտարարել է, որ լքում է նիստերի դահլիճը, այդ պահին նրա ինքնազգացողությունը վատացել է, նրան դատարանի դահլիճից տեղափոխել են հիվանդանոց։
Այնուհետև դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ բացարկի միջնորդությունը քննելու։
Դատարանը մերժեց Եղնուկյանի և նրա պաշտպանի ներկայացված միջնորդությունը:
Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից 2016թ. հուլսի 17-ին ժամը 05։30-ի սահմաններում, զենքի օգտագործմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ հանդիսացող անձանց պատանդ վերցնելուց և զավթաց վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցներն ու պատանդներին ազատելու պայմանով պետությանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ ներկայացնելուց հետո՝ մինչև նշված պահանջների իրականացումը տեղեկություններ, խորհուրդներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով օժանդակել է կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն։
Հարակից հրապարակումներ`
- Խնդրանքս է՝ այսօր դահլիճից ազատ արձակել Մանվել Աթոյանին. ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Աշոտ Պետրոսյան
- «Քեզի ասեմ՝ ջուր բեր». ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը՝ դատավորին
- Ազատ արձակել Հովհաննես Հարությունյանին կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց. ՊՊԾ գնդի գործով փաստաբանի միջնորդությունը
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները միջնորդեցին երեք մասի բաժանված գործը միացնել մեկ վարույթում
- Միջնորդում ենք՝ դատախազությունը կատարի օրենքով սահմանված իր պարտականությունը. ՊՊԾ գնդի գրավման գործով փաստաբան
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների միջնորդությունը մերժվեց
- Կարծում եմ՝ ձեր մոտ անաչառությունն ավելի դրական է. ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալը՝ դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին
- ՊՊԾ գնդի գրավման 14 անդամի գործը ևս կիսվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված երրորդ մասը մակագրվել է դատավոր Արթուր Օհանյանին
- ՊՊԾ գնդի գրավման 18 անդամի գործը կիսվեց
- «Մի բռնաբարեք իրավունքը», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին». ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը հետաձգվեց
- ՊՊԾ գնդի գործով ներգրավված պաշտպանները պահանջագիր են ներկայացրել դատավոր Ա.Գաբրիելյանին
- 15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան