Ջիգարխանյանը խնդրել է պաշտպանել իր թատրոնը «խարդախներից»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը, ով ղեկավարում է իր անվան թատրոնը, պաշտոնական նամակով դիմել է Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի վարչությանը՝ խնդրելով պաշտպանել իրեն և իր թատրոնի դերասաններին «խարդախներից, ովքեր խանգարում են կոլեկտիվին՝ աշխատել հանգիստ»:
Ռիա նովոստիի հաղորդմամբ Ջիգարխանյանի ստորագրությամբ նամակում նշված է, որ «մի խումբ անձիք, ովքեր իրավունք չունեն ներկայացնել թատրոնը», պատրաստվում են ուրբաթ օրն ասուլիս տալ և տարածել «գիտակցաբար կեղծ տեղեկատվություն»:
«Մեր թատրոնը վերջին շրջանում հայտնվել է սկանդալի կենտորում իր նախկին տնօրենի (Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա) պատճառով: Չնայած նրան, որ թատրոնը գտնվում է Մոսկվայի քաղաքապետարանի ենթակայության ներքո, դրա հիմնադրի և ղեկավարության կարծիքներն ասուլիսի ժամանակ կասկածելի մարդիկ են ներկայացնելու: Խնդրում եմ պաշտպանել ինձ և թատրոնի դերասաններին խարդախներից, ովքեր խանգարում են կոլեկտիվի նորմալ աշխատանքը»,- ասված է Ջիգարխանյանի նամակում:
Ա.Ջիգարխանյանի նամակում նշված ասուլիսի բանախոսների թվում են թատրոնի մամուլի խոսնակ, թատրոնի գրական բաժնի ղեկավար Նատալյա Կորնեևան և Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուրը:
Հարակից հրապարակումներ`
- Ջիգարխանյանի ընկերը մեկնաբանել է դերասանի ձերբակալության մասին լուրը
- Ջիգարխանյանի կինը փախել է Ռուսաստանից
- Արմեն Ջիգարխանյանի անձնագիրը գողացել են
- Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում
- Արմեն Ջիգարխանյանը կազդուրվում է
- Ջիգարխանյանի կինը հեռացել է թատրոնից և պատրաստվում է ամուսնալուծվել
- ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին
- Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան