Ադրբեջանը ցանկանում է Իրանից բալիստիկ հրթիռներ գնել, սակայն վերջինս նման գործարքի կողմնակից չէ. «Եվրասիանեթ»
Իրանական բալիստիկ հրթիռներն Ադրբեջանի համարի ավելի շատ ցանկալի զենք են դարձել այն բանից հետո, երբ Հայաստանը Ռուսաստանից ձեռք բերեց Իսկանդեր հրթիռները։ Այս մասին գրում է «Եվրասիանեթ» պարբերականը։
«Իրանի տեսանկյունից, սակայն, Ադրբեջանին նման զենքեր վաճառելը լուրջ ռիսկ է պարունակում, քանի որ այն կարող է նման տեխնոլոգիայով կիսվել Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելի հետ։ Իրանը հակված չէ Ադրբեջանին կամ Հայաստանին զենք վաճառել»,-գրել է «Եվրասիանեթ»-ը։
Պարբերականն անդրադարձել է հոկտեմբերի 24-ին և 25-ին Բաքվում տեղի ունեցած ադրբեջանական և իրանական համատեղ աշխատանքային խմբի առաջին հանդիպմանն ու գրել, որ այս աշխատանքային խումբը ստեղծվել է 2015թ-ին՝ Ւրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանի Բաքու կատարած այցելության ժամանակ։
«Երկու տարի հետաձգումից հետո տեղի ունեցած հանդիպում, որն էլ մի շարք հարցեր է բարձրացնում՝ որքա՞ն լուրջ է Իրանի և Ադրբեջանի համագործակցությունը՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական հարաբերությունները Իրանի գլխավոր թշնամու՝ Իսրայելի հետ։
Իրանից զենքեր գնելու մասին խոսել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2016թ Գերմանիայի կատարած այցելության ժամանակ. «Գաղտնիք չէ, որ մենք զենքեր են գնում Թուրքիայից, Իսրայելից Բելառուսից, Իրանից և շատ այլ պետություններից, ովքեր օգնում մեզ արդիականացնել մեր բանակը»։
Անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո թոշակի անցած լեյտենանտ-գեներալ Յաշար Այդեմրովը տեղական ԶԼՄ-ներին հայտարարեց, որ Ադրբեջանը հակամարտության ժամանակ օգտագործել է իրանական զենքերը։ Նրա կողմից մատնանշված զենքերի թվում էր ռուսական ծագում ունեցող, սակայն Իրանում արտադրված հաուբիցներ և հրթիռային համակարգեր։
Ամեն դեպքում, այդ զենքերը համեմատաբար հնացած են և էական առավելություն չեն տալիս Ադրբեջանի ռազմական զինանոցին, հաշվի առնելով Իսրայելի կողմից տրամադրվող զենքերը»,-նշված է հոդվածում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան