
C-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրի արժեքը կանցնի 2 մլրդ դոլարը
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) զենքերի և բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող «Ռոստեխ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը խոսել է «C-400» ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ օգոստոսի 23-ին կնքած ռուս-թուրքական պայմանագրի որոշ մանրամասների մասին։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Չեմեզովը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև «C-400» վերաբերյալ կնքած պայմանագրի արժեքը անցնելու է 2 մլրդ դոլարի սահմանը։
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Թուրքիան պարտավորագիր են ստորագրել, պայմանագիրը իրագործելու համար։
Թուրքիան արդեն «C-400» ների մատակարարման կանխավճարը մուծել է Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ չնայած ստորագրած պայմանագրին Ռուսաստանը հրաժարվել է Թուրքիային տրամադրել ռուսական ՀՕՊ համակարգերի գաղտնաբառերը, ինչը թույլ կտար թուրքական կողմին տեսնել «C-400»-ների մեխանիզմը։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ. Թուրքիայի կողմից S-400 համակարգերի գնումը հետևանքներ կունենա
- ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատուն. C400-ի ուղարկումը Սիրիա ավելի կբարդացնի իրավիճակը