Խնդրանքս է՝ այսօր դահլիճից ազատ արձակել Մանվել Աթոյանին. ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Աշոտ Պետրոսյան
ՊՊԾ գնդի գրավման գործով 11 անդամի՝ Արմեն Լամբարյան, Աշոտ Պետրոսյան, Կարո Եղնուկյան, Խաչատուր Գիչյան, Տիգրան Սարգսյան, Հովհաննես Վարդանյան, Արթուր Մելքոնյանի, Արթուր Սողոմոնյան, Գառնիկ Հովակիմյան, Մանվել Աթոյան, Վարդգես Գևորգյան, դատավարությունը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց:
Փաստաբան Արա Ղարագյոզյանը հանդես եկավ իր պաշտպանյալի՝ Մանվել Աթոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, կալանքից ազատելու միջնորդությամբ:
«Առողջական խնդիրներ ունի, տան միակ աշխատողն է, ունի մասնկահասակ երեխաներ, հաշմանդամություն ունեցող մեծահասակ հայր, մայր, ովքեր գտնվում են նրա խնամքի տակ: Միջնորդությունը քննելիս՝ հաշվի առեք իմ պաշտպանյալի պատշաճ վարքագիծը, խոսք լինել չի կարող քննությունից թաքնվելու, քրեական դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործել մասին»,- աաց փաստաբանը:
Այս միջնորդությանը միացավ պաշտպանական կողմը: Ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանն ասաց. «Ես էլ եմ միանում միջնորդությանը, ինչ մեղադրանք կա, թող վերագրեն ինձ: Խնդրանքս է այսօր դահլիճից ազատ արձակել»:
Դատավոր Ա. Գաբրիելյանի հարցին, թե ինչո՞ւ վերագրել նրան, Ա. Պետրոսյանն ասաց. «Որ լավ զգաք կամ դուք, կամ դատախազները»:
Մեղադրական կողմն առարկեց միջնորդությունը՝ այն հիմնավորմամբ, որ Մ. Աթոյանին առաջադրված է երկու առանձնապես ծանր, մեկ ծանր հանցագործություն, սպասվելիք պատժի ծանրությունից դրդրված իրական հնարավորություն ունի թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:
Մանվել Աթոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստվել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոցի 158 հասցեում տեղակայված, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթած, ոստիկաններ պատանդ վերցրած ու պահող կազմակերպված խմբին, վերջինիս կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելով ու պահելով, խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Խափաման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությամբ հանդես եկավ նաև ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի պաշտպան Աննա Ջուվանովան: Նա նշեց, որ Գիչյանն ունի առողջական խնդիրներ, մասնավորապես սրտի հետ կապված:
«Բուժման համար անհրաժեշտ է ավելի արդյունավետ բժշկական հսկողություն, քան այն, որ ստանում է կալանավայրի պայմաններում»,- ասաց նա:
Պաշտպանական կողմը միացավ այս միջնորդությանը: Փաստաբաններից Տիգրան Հայրապետյանն ասաց. «Խաչատուր Գիչյանը տրամարդել է իր մեքենան՝ կամ դիտավորյալ, կամ չի իմացել, որ պետք է ՊՊԾ գունդը գրավեն: Բոլոր նյութերը նայում ենք, հիմնավոր կասկած չկա, որ Գիչյանը իմացել է, որ պետք է ՊՊԾ գունդը գրավեն մենքենայով ու տվել է, հետևաբար նա տրամադրել է չիմանալով: Իր մեքենան էլ չի եղել: Որևէ դրվագ չի արել»:
Մեղադրական կողմն առարկեց միջնոդրությունը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենայակ՝ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու:
Խաչատուր Գիչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից 2016թ. հուլսի 17-ին, զենքի օգտագործմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելուն, ապա զավթածն ազատելու պայմանով Պետությանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ ներկայացնելուն օժանդակելու դիտավորությամբ 16.07.2016թ. նախապես խոստացել, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամներին է տրամադրել իր տիրապետման տակ գտնվող «ԿռԱԶ-256 Բ1» մակնիշի 09 SS 424 հ/հ բեռնատար ավտոմեքենա ՝ օժանդակելով նշված հանցավոր արարքի կատարմանը։
Հարակից հրապարակումներ`
- Վստահ եմ, որ այս պատերազմում էլ առողջությունս կձգի. Պավել Մանուկյան
- «Քեզի ասեմ՝ ջուր բեր». ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը՝ դատավորին
- Ազատ արձակել Հովհաննես Հարությունյանին կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց. ՊՊԾ գնդի գործով փաստաբանի միջնորդությունը
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները միջնորդեցին երեք մասի բաժանված գործը միացնել մեկ վարույթում
- Միջնորդում ենք՝ դատախազությունը կատարի օրենքով սահմանված իր պարտականությունը. ՊՊԾ գնդի գրավման գործով փաստաբան
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների միջնորդությունը մերժվեց
- Կարծում եմ՝ ձեր մոտ անաչառությունն ավելի դրական է. ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալը՝ դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին
- ՊՊԾ գնդի գրավման 14 անդամի գործը ևս կիսվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված երրորդ մասը մակագրվել է դատավոր Արթուր Օհանյանին
- ՊՊԾ գնդի գրավման 18 անդամի գործը կիսվեց
- «Մի բռնաբարեք իրավունքը», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին». ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը հետաձգվեց
- ՊՊԾ գնդի գործով ներգրավված պաշտպանները պահանջագիր են ներկայացրել դատավոր Ա.Գաբրիելյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին