ՍԱՊԾ-ն սանիտարական անձնագիր է տրամադրել 484 փոխադրամիջոցի
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Երևանի առևտրի իրացման վայրերի համար հաց և արտադրությունների համար տեղական թարմ միս մատակարարող փոխադրամիջոցների սանիտարական անձնագիր ունենալու պարտադիր պահանջը:
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն սանիտարական անձնագիր է տրամադրել հաց-հացաբուլկեղեն տեղափոխող 381 (279-ը՝ Երևանում, 102-ը՝ մարզերում) և միս տեղափոխող՝ 103 (59-ը՝ Երևանում, 44-ը՝ մարզերում) տրանսպորտային միջոցի:
Ծառայությունից հայտնում են, որ կան, սակայն, տնտեսվարողներ, որոնք դեռևս չեն դիմել և չեն ստացել սանիտարական անձնագրեր: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զգուշացնում է. այն տնտեսվարողները, որոնք չեն հետևի ժամանակացույցին և չեն համապատասխանեցնի տեղափոխող մեքենաները սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 100-300 հազար դրամի չափով:
Ծառայությունը հետևողական է լինելու դաշտը վերահսկելու հարցում: Քաղաքացիներին հորդորում ենք, խախտումներ արձանագրելու դեպքում, զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- Առևտրի իրացման վայրերի համար հաց և միս մատակարարող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր
- Սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով
- ՍԱՊԾ-ն տրամադրել է սանիտարական անձնագրեր 6 ընկերության 37 փոխադրամիջոցների
- ՍԱՊԾ-ն տրամադրել է առաջին սանիտարական անձնագրերը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան