Մարտիրոս Սարյանի շուրջ 30 գեղանկար ցուցադրվելու է Տրետյակովյան պատկերասրահում
«Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակում նոյեմբերի 15-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվելու է Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Պատկերասրահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ցուցադրվելու է շուրջ 30 գեղանկար աշխատանք, որոնք հիմնականում արված են 1910-ական թվականներին, երբ արվեստագետն արդեն ձեռք էր բերել մեծ վարպետություն, մեծ ճանաչում ուներ:
Ներկայացվելու են աշխատանքներ, որոնք վարպետն արել է Մերձավոր Արևելքի երկրներ ճանապարհորդության ժամանակ և դրանց մասին հիշողությունների մոտիվներով:
Ցուցահանդեսում ընդգրկվել են կտավներ Հայաստանի Ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից:
Ցուցահանդեսը կգործի մինչև 2018 թ. հունվարի 14-ը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում ՀՀ մշակույթի օրերի շրջանակներում սպասվում է ՀՀ նախագահի այցը Ռուսաստան. Վարդան Տողանյան
- Տրետյակովյան պատկերասրահում բացվելու է Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը
- Մարտիրոս Սարյանի արվեստի նկատմամբ հետաքրքրությունն աճում է. Ռուզան Սարյան
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան