Վրաստանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամենաքիչ քաղաքականացված հատվածն է. Հովհաննես Իգիթյան
Վրաստանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամենաքիչ քաղաքականացված հատվածն է: Ի տարբերություն այդ երկրի՝ Ադրբեջանն ու Թուրքիան, անկասկած, ավելի մեծ նշանակություն են տալիս երկաթուղու շահագործմանը: Այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` միաժամանակ չհամաձայնելով այն տեսակետի հետ, որ նախագիծը մեկուսացնում է Հայաստանը:
Նրա համոզմամբ, Հայաստանին ավելի շատ մեկուսացնում է ԵԱՏՄ-ն՝ իր պարտադրող նորմերով:
Հովհաննես Իգիթյանի համոզմամբ, երկաթուղով բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները մեր երկրում աննշան տոկոս են կազմում: Սա այն դեպքում, երբ զարգացող բոլոր երկրներում երկաթուղին համարվում է ամենահուսալի տրանսպորտային միջոցներից մեկը:
«Ես չեմ հավատում, որ Հայաստանում որևէ ուսանող էլեկտրագնացքով գալիս է Երևան: Ինչն է Հայաստանին այսօր սահմանափակում ամբողջ ծավալով օգտվել «Հարավկովկասյան երկաթուղու» ընձեռած հնարավորություններից: Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն, ապա այն ոչ խանգարելու է, ոչ օգնելու Հայաստանին»,- ամփոփեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Բաքու-Թբիլիսի-Կարս-ում Իրանի ներգրավումը Հայաստանի համար գլխացավանք է դառնալու. իրանագետ
- Ցինցաձե. Հնարավոր է բանակցել Հայաստանի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն միանալու վերաբերյալ.168 ժամ»
- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումն ավելացնում է Հայաստանի մանևրի հնարավորությունը. իրանագետ
- Ենթակառուցվածքային պանթյուրքիզմը և Վրաստանի տրանզիտային երազանքը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով