«Ադրբեջանը փոքր Իսրայել է Իրանի հյուսիսում»
«Ադրբեջանը՝ փոքր Իսրայել է Իրանի հյուսիսում»: Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այս օրերին Ադրբեջանի նկատմամբ իրենց վերաբերմունքն այս ձևակերպմամբ են արտահայտում Իրանի մտավորականության հատվածը, որը զգուշավորությամբ է մոտենում Բաքվի՝ Թեհրանի հետ իր հարաբերությունները խորացնելու մասին հայտարարություններին:
Նրա խոսքով, օրերս Ադրբեջանի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում Իրանի «Ազադ» համալսարանի քաղաքական-իսլամական կառույցները համակարգող խորհրդի նախագահն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի երկակի քաղաքականության վերաբերյալ և Ադրբեջանին փոքր Իսրայել անվանել, իսկ նրա ղեկավար Իլհամ Ալիևին՝ «Բրիթիշ Փեթրոլիումի» աշխատակից, որն ամեն ամիս աշխատավարձ է ստանում այդ կազմակերպությունից: