Եվրիմաժի 2018 թվականի մարտյան համաժողովը կանցկացվի Երևանում
Մակեդոնիայում անցկացվել է Եվրիմաժի անդամ պետությունների կառավարման խորհրդի 148-րդ համաժողովը, որի ընթացքում քննության են առնվել մրցույթին ներկայացված 57 կինոնախագիծ: Այս մրցույթի համար կառույցն հատկացրել էր 5 մլն 600 հազար եվրո:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, Եվրիմաժում Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանն ասել է, որ քննարկումներից հետո ֆինանսավորում են ստացել 28 նախագծեր, այդ թվում՝ ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնկցում է «Շարմ» ընկերությունը: Նախագծի ընդհանուր բյուժեն կազմում է 1մլն 208 հազար 258 եվրո, որի տոկոսային հարաբերությունները հետևյալն է՝ Ռուսաստան՝ 64,7, Ֆրանսիա՝ 24,9, Հայաստան՝ 10,34:
Մրցույթի արդյունքում այս նախագծին հատկացվել է 200 հազր եվրո, որը ըստ տոկոսային հարաբերակցության բաժանվելու է համարտադրողների միջև: Հայկական կողմը կստանա 20 հազար եվրո, որը կօգտագործվի ֆիլմի հետարտադրական աշխատանքների համար:
Սուսաննա Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ Եվրիմաժի մարտյան համաժողովը, ըստ նախնական պայմանավորվածության, կանցկացվի Երևանում՝ 2018 թ. մարտի 13-16-ը:
Եվրիմաժը /Eurimages/ հիմնադրվել է 1989 թվականին՝ Ստրասբուրգում որպես Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության հիմնադրամ: Ներկայումս կազմակերպությանն անդամագրված է 37 երկիր: Հայաստանը անդամակցել է կազմակերպությանը 2016 թվականին: Եվրիմաժն աջակցում է եվրոպական տեսալսողական արդյունաբերությանը երեք ուղղություններով՝ ֆիլմի համատեղ արտադրության, դիստրիբյուցիայի և ցուցադրության համար: Եվրիմաժում Հայաստանի ազգային ներկայացուցիչներն են՝ Սուսաննա Հարությունյանը, Վրեժ Քասունին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան