Սերժ Թանկյանը խնդրում է, որ Հայաստանը հեռու մնա չարիք համարվող ամերիկյան ընկերությունից
Աշխարահռչակ ռոք երաժիշտ, ամերիկաբնակ Սերժ Թանկյանը Հայաստանին կոչ է անում հեռու մնալ ամերիկյան «Մոնսանտո» ընկերությունից:
«Կան ապացույցներ, որ այդ ընկերության թունաքիմիկատները թունավորել են շրջակա միջավայրը՝ նպաստելով մեղուների ոչնչացմանը: Նրանց պատրաստած գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները գուժում են օրգանիկ սննդի վերջի մասին: Դրանք վտանգավոր են ու ահավոր հոտ ունեն: Իրենց գործունեության համար իրենք ԱՄՆ-ում և Եվրոպայում համարվում են որպես չարիքի ընկերություն: Պտուղներն անխուսափելիրոն գենետիկ մոդիֆիկացման կենթարկվեն: Երբ Հայաստան եմ գալիս, խնձոր եմ ուտում, այն մաքուր է, իրական, փխրուն: Այն հազարավոր տարիների գյուղատնտեսության ու մշակման արդյունք է: Խնդրում եմ, թողեք այդպես էլ մնա: «Մոնսանտո» ընկերության «շնորհիվ» ես նման խնձոր ԱՄՆ-ում գտնել չեմ կարող: Խնդրում եմ տարածել այս գրառումը: Շնորհակալություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է երաժիշտը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Էյչ-Էս-Բի-Սի Բանկը կազմակերպել էին գործարար համաժողով, որի նպատակը ոլորտի հայկական ընկերություններին ամերիկյան հայտնի «Վալմոնտ» և «Մոնսանտո» ընկերությունների փորձի, ապրանքների ու տեխնոլոգիաների ներկայացումն էր ու կապերի ձևավորումը:
Ինչպես հայտնել էին դեսպանատնից, «Վալմոնտը» և «Մոնսանտոն» ներկայացուցիչներ էին գործուղել, ովքեր այս համաժողովում ներկայացրեցին իրենց ընկերությունների ապրանքները և ուսումնասիրեցին Հայաստանում առկա գործարար հնարավորությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին