«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները նյարդայնացնում են կառավարությանը. «Ժամանակ»
Կառավարությանը նյարդայնացնում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների որոշ մասի ընդգծված հակակառավարական վարքագիծը, և գործադիրը որոշել է սպառնալիքներով ու ակնարկներով լռեցնել նրանց։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Օրինակ՝ երեկ մամուլի միջոցով Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին զգուշացրել էին, որ կարող են բացվել նրա մարզպետության օրոք դիզելային վառելիքի հետ կապված գործերը։ Առաջիկայում նման թափանցիկ ակնարկներ կստանան նաև դաշինքի մյուս անդամները, բայց դրանց ազդեցությունն այնքան էլ էական չի լինի, որովհետև այս կառավարությունը այլևս հաշված օրեր են մնացել»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները