Հայաստանը ստիպված է ոչխարի միս ներկրել. «Ժողովուրդ»
Հայաստանից հարևան Իրան ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումը, գառան մսի գնաճի հետ զուգահեռ, լուրջ խնդիր է առաջացրել անասնաբուծության այս ճյուղում: Մարդիկ վաճառել են ոչխարները, բայց չեն կարողացել լրացնել խմբաքանակը: Ու հիմա Հայաստանը ստիպված է ոչխարի միս ներկրել:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, ոչխարի գլխաքանակը նվազել է 6.6 տոկոսով. այս տարվա հունվարի մեկի դրությամբ Հայաստանում եղել է 727 հազար 100 գլուխ ոչխար, մինչդեռ նախորդ տարի 778 հազար 100 էր: Ինչ վերաբերում է ներկրմանը, ապա թերթը պարզել է՝ այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից ներկրվել է 800 գլուխ ոչխար: Իսկ ոչխարի, այծի մսի ներկրումը ՌԴ-ից վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է 625.5 տոննա՝ անցած տարվա 70 տոննայի դիմաց: Ասել է, թե հայկականին ներքին շուկայում եկել է փոխարինելու ռուսական ոչխարի միսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները