Կատալոնիայի կառավարության նախկին խորհրդականը գրավի դիմաց ազատ է արձակվել
Կատալոնիայի կառավարության ձեռնարկատիրության հարցերով նախկին խորհրդական Սանտի Վիլան 50 հազար եվրո գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Համաձայն դատական որոշման՝ նախկին պաշտոնյայից կառգրավեն անձնագիրը, կարգելեն լքել Իսպանիայի տարածքը, բացի այդ՝ նա 15 օրը մեկ ստիպված կլինի ներկայանալ դատարան։
Վիլան պաշտոնից հեռացել էր ինքնավարության անկախության հռչակումից մեկ օր առաջ: Նա կառավարության նախկին անդամներից միակն է, ով դատի ժամանակ համաձայնել է պատասխանել ոչ միայն փաստաբանի, այլ նաև դատախազի և դատավորի հարցերին։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիան չեղարկել է Կատալոնիայի անկախությունը
- Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի ղեկավարի լիազորությունները փոխանցել է փոխվարչապետին
- Կատալոնիայի խորհրդարանը հայտարարել է Իսպանիայից անկախանալու մասին
- Մադրիդը դադարեցրել է Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավարության լիազորությունները
- ԵՄ-ն չի միջամտի Իսպանիայի և Կատալոնիայի միջև հակամարտությանը. Տուսկ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում