Կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ն առաջիկայում լուծարվելու է։ Ավելին՝ արդեն աշխատակիցներին ծանուցումներ են ուղարկել: ՊՈԱԿ-ի ղեկավար Դիանա Ղազարյանը թերթի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել լուրը՝ խորհուրդ տալով դիմել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։
Կառավարությունից թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ պետական համակարգում իրականացվող փոփոխությունների շրջանակում նախատեսվում է ՀՀ կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմավորումը:
«Դրանով պայմանավորված, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ՀՀ կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի բոլոր՝ 46 աշխատակիցներին ծանուցվել է ՊՈԱԿ-ի վերակազմավորման պատճառով աշխատանքային պայմանագրի հնարավոր լուծման մասին: Հաստիքացուցակը կհաստատվի ավելի ուշ: Խնայողությունների մասին տեղեկություն հնարավոր կլինի ներկայացնել վերակազմավորման գործընթացի ավարտից հետո»,-նշված է թերթին տրամադրված պատասխանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները