Այնպես չէ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկմամբ ՀՀ շրջափակումը խորանում է. տնտեսագետ
Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններն այսպես թե այնպես փակ էին, և այնպես չէ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկմամբ Հայաստանի շրջափակումը խորանում է: Այդ երկաթուղու շահագործումը որևէ կերպ չի խոչընդոտում Հայաստանի և Վրաստանի առևտրային հարաբերություններին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, դոցենտ Կառլեն Խաչատրյանը:
«Այլ խնդիր է, որ վրացական ապրանքներն Ադրբեջան և Իրան այսուհետ կարող են հասնել հենց այդ երկաթգծի միջոցով: Նախկինում վրացական ապրանքները Իրան հասնում էին ՀՀ տարածքով և հակառակը: Այս առումով մենք որոշակի կորուստներ կունենանք և հայկական տնտեսության վրա սա բացասաբար չանդրադառնալ չի կարող: Ամեն դեպքում գույները խտացնել պետք չէ:
Աշխարհաքաղաքական իրողությունների դրվածքն այսօր այնպիսին է, որ մենք պետք է որոշակի այլընտրանքներ մտածենք: Խոսքը հայ-իրանական երկաթգծի գործարկման մասին է: Իհարկե, սա շատ թանկ ներդրումային ծրագիր է, և ստացվում է, որ փակ շղթայի մեջ ենք հայտնվել. փող չկա՝ չես կարող ենթակառուցվածքներ զարգացնել, իսկ եթե չես կարողանում ենթակառուցվածքները զարգացնել, առևտրաշրջանառությունն է պակասում: Փակ շղթան կոտրելու միակ եղանակը տնտեսությունն այլ միջոցներով աշխուժացնելն է, նորմալ ներդրումային միջավայրի ստեղծելը՝ մանավանդ արտասահմանյան կապիտալի համար»,- ամփոփեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին քաղաքական ծրագիր էր և ոչ՝ տնտեսական. Արա Պապյան
- Վրաստանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամենաքիչ քաղաքականացված հատվածն է. Հովհաննես Իգիթյան
- Բաքու-Թբիլիսի-Կարս-ում Իրանի ներգրավումը Հայաստանի համար գլխացավանք է դառնալու. իրանագետ
- Ցինցաձե. Հնարավոր է բանակցել Հայաստանի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն միանալու վերաբերյալ.168 ժամ»
- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումն ավելացնում է Հայաստանի մանևրի հնարավորությունը. իրանագետ
- Ենթակառուցվածքային պանթյուրքիզմը և Վրաստանի տրանզիտային երազանքը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան