Անցած գիշեր մահացել է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված
Անցած գիշեր մահացել է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանը: ՔԿՎ լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանը Panorama.am-ին ասաց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Գրիգորյանը սրտի շրջանում ցավեր է ունեցել: Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «էրեբունի» հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Թե ինչ է ախտորոշվել նրա մոտ, առայժմ պարզ չէ: Ղլեչյանն ասաց, փորձաքննություն է իրականացվում:
Հիշեցնենք, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ին զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, Աժ փոխնագահներին, պատգամավորների:
Զինված անձանց թվում էր Էդիկ Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան