Վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները շարունակվում են. փոխարտգործնախարար
Հայաստանի նախագահը մեկնելու է Մոսկվա մասնակցելու «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացմանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահի այցը Մոսկվա տեղի է ունենալու ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովից մի քանի օր առաջ, իսկ գագաթաժողովի ժամանակ նախատեսված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրում:
Նշենք, որ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 24-ին:
«Շատ լուրջ ծրագիր է լինելու, մշակութային օրեր են տեղի ունենալու ոչ միայն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, այլ նաև բազմաթիվ քաղաքներում»,- ասաց փոխարտգործնախարարը:
Պատասխանելով հարցին, թե՝ «ասում են, որ ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրից հանված են այն բոլոր կարևոր տարրերը, որոնք կարող էին օգուտ տալ Հայաստանին, ի՞նչ կտա այդ համաձայնագիրը Հայաստանին», Շ. Քոչարյանն ասաց. «Համաձայնագիրը տպագրված է, կարող եք բոլորդ ծանոթանալ: Այնտեղ կան շատ լուրջ հատվածներ, այդ թվում նաև տնտեսական ոլորտին վերաբերող»:
Խոսելով վիզաների ազատականացման մասին, նա նշեց, որ այդ ուղղությամբ գնում են բանակցություններ ԵՄ-ի, եվրոպական երկրների հետ, գործընթաց է, որը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելու որևէ խոչընդոտ չկա. Շավարշ Քոչարյան
- ՀՀ-ն ու ԵՄ-ն բարձրագույն մակարդակով հայտարարել են, որ նոյեմբերին կստորագրեն նոր համաձայնագիրը. փոխարտգործնախարար
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կլինի հղում միջազգային հանրությանը առ այն, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն չպետք է լինեն հակամարտող կողմեր. Աշոտյան
- Ստեփան Գրիգորյան. ԵՄ-ն պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ համաձայնագիրը
- ՌԴ-ում ՀՀ մշակույթի օրերի շրջանակներում սպասվում է ՀՀ նախագահի այցը Ռուսաստան. Վարդան Տողանյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը բրյուսելյան գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից կարող է լինել. Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին