Հայաստանում ամուսնալուծության դեպքերն ավելացել են
Մշտական բնակչության միջին տարիքը 2017թ. տարեսկզբի դրությամբ կազմել է` 36.2 (2016թ.՝ 35.9) տարի, տղամարդկանց համար` 34.3 (2016թ.՝ 34.1), իսկ կանանց համար` 38.0 (2016թ.՝ 37.6 ) տարին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2017թ. հունվար-սեպտեմբերին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահվան դեպքերի հարաբերակցությունը, կազմել է 133.9%, 2016թ. նույն ժամանակաշրջանի՝ 145.5 %-ի համեմատ:
Հանրապետությունում 2017թ. հունվար-սեպտեմբերին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 263 դեպք` 2016թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված 222-ի համեմատ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում