Ադրբեջանը ցանկացել է Լապշինին փոխանակել ցմահ դատապարտված դիվերսանտներով
Բաքվում ազատազրկման դատապարտված, ապա հայրենիք վերադարձած իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ ադրբեջանի իշխանությունները մտադրություն են ունեցել իրեն փոխանակել Արցախում պատիժը կրող դիվերսանտներ Շահբազ Գուլիևի ու Դիլհամ Ասկերովի հետ:
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Իսկ դուք տեղյակ եք, որ 2017-ի փետրվարին ադրբեջանական իշխանությունները դիմել են ՌԴ-ին՝ առաջարկելով միջնորդել, որպեսզի ինձ փոխանակեն Ադրբեջանի երկու քաղաքացիների հետ»:
Նա հիշեցրել է, որ ըստ ադրբաջանալան ԶԼՄ-ների վարկածի, նրանք խաղաղ զբոսաշրջիկներ են եղել, հիշեցնում է, որ զինված են եղել «Կալաշնիկով» ինքնաձիգ:
«Ստեփանակերտի դատարանում ադրբեջանցիները պատմել են, որ մի երեխա է իրենց տեսել, ստիպված են եղել սպանել: Հետո նրանք վազել են անտառներով, թաքնվել, հայտնվելով գյուղերից մեկում էլի մի քանի մարդ են սպանել: Երրորդ «զբոսաշրջիկին» հայ զինվորականները սպանել են փոխհրաձգության ժամանակ: Մի խոսքով, «Կալաշնիկով» ինքնաձիգով Ադրբեջանից եկած «զբոսաշրջիկներին» ղարաբաղյան դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման»,-գրել է Լապշինը:
Ըստ Լապշինի, ռուսական կողմն ընդհանարապես չի կարողացել ընդունել ու հասկանալ, թե ինչ կապ ունի Լապշինը ադրբեջանցի դիվերսանտների հետ. «Եվ ամենակարևորը, ինչ հոդվածով Հայաստանը, որի քաղաքացի չեմ, պետք է իմ փոխարեն բանտից հանցագործնմերի ազատ արձակեր»:
Հարակից հրապարակումներ`
- Լապշինը ճիշտ կանի՝ դիմի ՄԻԵԴ. Արա Ղազարյան
- Լապշին. Սերգեյ Շահվերդյան, հիմա մենք պարտավոր ենք ծանոթանալ
- Լապշինը մոր ուղեկցությամբ Ադրբեջանից մեկնել է Իսրայել
- Դավիթ Բաբայան. Լապշինն ազատ արձակվեց միջազգային ճնշումների ներքո
- Բլոգեր Լապշինն ազատ է արձակվել
- Հրապարակել է ամբաստանյալներ Գուլիևի և Ասկերովի գործով դատավճիռը
- Դիվերսանտ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա. դատախազի մեղադրական ճառը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան