Իսպանական դատարանը Կատալոնիայի նախկին առաջնորդին ձերբակալելու հրաման է արձակել
Իսպանիայի ազգային դատարանի դատավոր Կարմեն Լամելան Բելգիայում գտնվող Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին և ժեներալիտետի նախկին որոշ խորհրդականների ձերբակալելու հրաման է արձակել: Այս մասին գրում է «Լենտա»ռու»-ն:
Բացի այդ՝ որոշում է կայացվել պահպանության տակ վերցնել ութ նախկին խորհրդականների: Նրանց բոլորին ապստամբության փորձի և ֆինանսական խախտումների մեղադրանքներ են ներկայացվել: Տեղեկությունների համաձայն՝ բոլոր ձերբակալվածները հրաժարվել են պատասխանել դատավորի հարցերին:
50 հազար եվրո գրավի դիմաց ազատության մեջ կարող է գտնվել միայն ձեռնարկատիրության հարցերով խորհրդական Սանտի Վիլան: Նա պաշտոնից հեռացել էր ինքնավարության անկախության հռչակումից մեկ օր առաջ:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիան չեղարկել է Կատալոնիայի անկախությունը
- Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի ղեկավարի լիազորությունները փոխանցել է փոխվարչապետին
- Կատալոնիայի խորհրդարանը հայտարարել է Իսպանիայից անկախանալու մասին
- Մադրիդը դադարեցրել է Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավարության լիազորությունները
- ԵՄ-ն չի միջամտի Իսպանիայի և Կատալոնիայի միջև հակամարտությանը. Տուսկ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան