Քաշաթաղի շրջանն ունի ջրային պաշարների մեծ ներուժ. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան այսօր այցելել է Քաշաթաղի շրջան և ծանոթացել հիդրոէներգետիկայի ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին։
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարն ընդգծել է, որ շրջանն ունի ջրային պաշարների մեծ ներուժ, որի ճիշտ օգտագործումը մեծապես կնպաստի շրջանի սոցիալ-տնտեսական առաջընթացի և Արցախի էներգետիկ անվտանգության ապահովմանը։
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ։