ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելու որևէ խոչընդոտ չկա. Շավարշ Քոչարյան
«Արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումն ուղղված է լինելու արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի՝ մասնավորապես ժողովուդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- այս մասին այսօր «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Փոխնախարարի խոսքով՝ աշխատանքներն ուղղված են լինելու նաև արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը։
«Մենք շարունակելու ենք մեր ակտիվ աշխատանքը երկկողմ հարաբերություններում մեր տարբեր գործընկերների հետ։ Բազմակողմ հարաբերություններում շարունակելու ենք աշխատանքը տարբեր ուղղություններով՝ ԵԱՏՄ շրջանակներում ակտիվ մասնակցություն, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության շարունակական խորացում, ԱՊՀ շրջանակներում, ԵՄ հետ համապարփակ գործընկերության ընդլայնում, շարունակելու ենք աշխատանքը ՄԱԿ-ում, ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում՝ առավել ակտիվ ներգրավվածության առումով»,- ասաց Քոչարյանը։
Նա շեշտեց նաև, որ ևս մեկ դրույթ է արտահայտվել իրենց ծրագրում, որը նախկինում չկար. «Արտաքին գործերի նախարարությունը պետք է հնարավորինս օժանդակի խորհրդարանական դիվանագիտությանը»։
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե որևէ խնդիր, խոչընդոտ տեսնու՞մ է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման հետ կապված։
«Որևէ խնդիր չենք տեսնում նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման համար»,- ասաց Քոչարյանը։
Էնֆիաջյանն արձագանքեց. «Մենք կարող է խնդիր չտեսնենք, բայց ի՞նչ մոտեցում կա մեր գործընկեր պետությունների մոտ։ Հայտնի է, որ այս գործողությունների հետ կապված՝ երկար ժամանակահատվածում է քաղաքականություն վարվել, բայց սպասելիքները տեղի չունեցան, այդ հանգամանքը հաշվի առնելով էլ՝ մեզ իրավունք ենք վերապահում նման հարցադրում անել»։
ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ հետաքրքրվեց, թե 2018-ին չի՞ նախատեսվում Ջավախքում ՀՀ հյուպատոսարան բացել։
«Մյուս տարվա համար չի պլանավորվում, որովհետև թանկ հաճույք է, եկեք ճիշտ հասկանանք։ Դրա անհրաժեշտությունը նախարարությունը չի տեսնում, քանի որ Թիֆլիսում կա դեսպանատուն, Բաթումում էլ գործում է գխավոր հյուպատոսություն»,- պատասխանեց փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կլինի հղում միջազգային հանրությանը առ այն, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն չպետք է լինեն հակամարտող կողմեր. Աշոտյան
- Ստորագրվելիք համաձայնագիրը ենթադրում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակի որակական բարձրացում. Աշոտյան
- ԱԳ փոխնախարարը տարօրինակ է համարում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետաձգման մասին կանխատեսումները. «Առավոտ»
- Թանդիլյանը կոչ է անում աջակցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացին
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը բրյուսելյան գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից կարող է լինել. Նալբանդյան
- Սվիտալսկու հայտարարությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա. Վ.Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին