Խոսրովի արգելոցի հրդեհը բնական չէր, բայց նաև չարամտության արդյունք չէր. ԱԻ նախարար
Քանի որ Խոսրովի արգելոցի հրդեհի գործով քննություն է ընթանում, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այս պահին չի տիրապետում և չի կարող գործի ընթացքից մանրամասներ հաղորդել։
«Քննության շրջանակում նաև մեր աշխատակիցներն են հրավիրվում, բացատրություններ և ցուցմունքներ տալիս։ Ես ինքս համոզված եմ, որ հրդեը բնական չէր, բայց իմ կարծիքով չարամտության արդյունք չէր»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Լրագրողները Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեցին՝ կատարվածում արտաքին հետք տեսնո՞ւմ է։ Նախարարը հայտարարեց, որ արտաքին միջամտությունը միանշանակորեն բացառում է։
Հարակից հրապարակումներ`
- Ես համոզված եմ, որ առաջնագծում հիմա էլ պաշտոնյաների երեխաներ կան. Դավիթ Տոնոյան
- Նվազումները կատարվել են միայն ՊՈԱԿ-ների բյուջետային ծրագրերից. Դավիթ Տոնոյան
- Դավիթ Տոնոյանը նոր նշանակումներ է կատարել
- Խոսրովի արգելոցի հրդեհը միտումնավոր չի եղել, եղել է անփութության արդյունք. Դավիթ Տոնոյան