ՍԱՊԾ. Կասեցվել է հացի արտադրամասի գործունեություն
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Հ. Հարությունյանի հացի արտադրամասի գործունեությունը, քանի որ վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ Երևանում գործող այդ արտադրամասում հացի արտադրությունն իրականացվում էր սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ:
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդմամբ, բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը չի ունեցել մակնշում, իսկ առանց փաթեթավորման հացը՝ տեղեկատվական թերթիկ, հացի և հացաբուլկեղենի տեղափոխումն իրականացվել է ոչ համապատասխան փոխադրամիջոցով:
Անհատ ձեռնարկատեր Հայկազ Հարությունյանը պարտավորվել է համապատասխանեցնել արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակը սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգին և վերացնել մակնշման խախտումները: Տրվել է ժամանակ:
Միաժամանակ, արդեն վերացվել են Վանաձորում գործող «ՍԻՍ-13» առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտում հատնաբերված խախտումները. վերանորոգվել և պատշաճ վիճակի է բերվել խոհանոցը, առանձնացվել է համապատասխան տարածք աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահպանման համար, սարքավորումներն արդեն ունեն համապատասխան վկայական, տնտեսվարողը կնքել է դերատիզացիայի պայմանագիր: Հաշվի առնելով կատարված փոփոխությունները՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Մարալիկում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
- Գյումրիում կասեցվել է հացի 2 արտադրամասի գործունեություն
- Կասեցվել է հացի 7 արտադրամասի գործունեությունը