Ապացույցներն ընդհանրապես կապ չունեն մեղադրանքի հետ. Սեֆիլյանի պաշտպան
«Ինչում մեղադրում են Ժիրայր Սեֆիլյանին, ապացույցներն ընդհանրապես կապ չունեն մեղադրանքի հետ: Ընդհանրապես, ինչ-որ ընթերցվեց, կապ չունի առաջադված մեղադրանքի հետ»,- Ժիրայր Սեֆիլյանի, Ներսես Պողոսյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների գործով դատավարությանն ասաց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Այսօրվա դատական նիստին մեղադրող կողմը ներկայացրեց մեղադրանքները:
Տ. Հայրապետյանի խոսքով, թեև մի քանի տարի գաղտնալսվել է «Հիմնադիր խորհրդարանի» բոլոր խոսակցությունները, սակայն որևէ մեկ ապացույց դատարանում չի ներկայացվում, որ Ժիրայր Սեֆիլյանը կամ «Հիմնադիր խորհրդարանի» որևէ մի քաղաքացի ասել է, որ պետք է զանգվածային անկարգություններ անեն:
«Հարգելի դատարան, ցանկությունների համար անձանց քրեական պատասխանատվության չեն ենթարկում: Մեղադրանքի կողմը դեռ ցանկություններից առաջ չի անցել: Փորձում է ցանկությունների ոլորտում ցույց տալ, որ Ժիրայր Սեֆիլյանի այդ ցանկությունը՝ «100-ամյակն առանց ռեժիմի», ուղղակիորեն զանգվածային անկարգություններ պետք է կատարվեր: Ենթադրենք ինչ-որ հրաշքով մեղադրանքի կողմը սա կարողացավ հիմնավորել, բայց կոնկրետ ի՞նչ գործողություններ է կատարել Ժիրայր Սեֆիլյանը, որ նախապատրաստում էր այդ գոյություն չունեցող զանգվածային անկարգությունները, սրա մասին որևէ ապացույց չհնչեց»,- ասաց պաշտպան Տ. Հայրապետյանը:
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:
Հարակից հրապարակումներ`
- Կարո՞ղ եմ փոխել այդ ցուցմունքը. Սեֆիլյանի գործով վկա
- «Խանգարողը դուք եք, չեք ուզում, որ նորմալ դատաքննություն լինի». Ժիրայր Սեֆիլյան
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» այսօրվա դատական նիստը հետաձգվեց
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստին պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը
- Ձեր պաշտպաններին պահեք ձեզ. Ժիրայր Սեֆիլյան
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստը սկսվեց փաստաբանի նկատմամբ սանկցիայի կիրառմամբ
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին