Կարո՞ղ եմ փոխել այդ ցուցմունքը. Սեֆիլյանի գործով վկա
Ժիրայր Սեֆիլյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի, Գևորգ Սաֆարյանի գործով դատավարությունն այսօր հարցաքննվեց վկա Հովհաննես Մինասյանը:
Հովհաննես Մինասյանն ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է Ժիրայր Սեֆիլյանին` «որպես ազգի հերոս»:
Դատավորի հարցին, թե ի՞նչ է հայտնի այս քրեական գործի վերաբերյալ, նախաքննության ժամանակ հարցաքննվե՞լ եք, Հ. Մինասյանն ասաց. «Հարցաքննվել եմ երկու տարի առաջ, չգիտեմ ինչի եմ հարցաքննվել, ինչ են գրել: Ի՞նչ է ինձ հայտնի: Ինչքան գիտեմ, մարդիկ պայքարի էին դուրս եկել ազնիվ ճանապարհով, բայց նրանց խանգարում էին: Գիտեմ, խուլիգանություն, նման բաներ չեն արել»:
Մեղադրողի հարցին, թե ծանո՞թ եք «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությանը, վկան պատասխանեց. «Ինձ թվում է՝ հայրենասիրական կազմակերպություն է»: Նա նշեց, որ կողմնակից է խաղաղ երթերին, «հիմա էլ եմ կողմնակից»:
Այնուհետև մեղադրող դատախազն ասաց, որ վկայի դատաքննության ու նախաքննական ցուցմունքներն իրար ամբողջությամբ հակասում են, միջնորդեց վերջինս նախաքննական ցուցմունքները հրապարկել:
Միջնորդությունը բավարարվեց, հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը:
Ցուցմունքը հրապարակելուց հետո Հովհաննես Մինասյանը հարցրեց, թե կարո՞ղ է փոխել այդ ցուցմունքը, «իրավունքի ունեմ չէ՞»:
«Խառը վիճակ էր, առաջին անգամ բռնել տարել էին քրեակատարողական, խառնվել էինք իրար: Կարող ա տենց է ստացվել: Բայց այդքան երկար գրած չէի լինի ես: Բաներ կային, որ իրականությանը չէին համապատասխանում»,- ասաց նա:
Հարցին, թե ձեր ձեռքո՞վ եք գրել ցուցմունքը , թե ոչ, Հ. Մինասյանը նշեց. «Չեմ հիշում, տվեք ձեռագրով կարամ իմանամ՝ ես եմ գրել, թե ով ա գրել: … Իմ ձեռագիրը չէ, քննիչն է գրել… »:
Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության համար Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության համար Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին, Գալուստ Գրիգորյանին և Ներսես Պողոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հարակից հրապարակումներ`
- «Խանգարողը դուք եք, չեք ուզում, որ նորմալ դատաքննություն լինի». Ժիրայր Սեֆիլյան
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» այսօրվա դատական նիստը հետաձգվեց
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստին պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը
- Ձեր պաշտպաններին պահեք ձեզ. Ժիրայր Սեֆիլյան
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստը սկսվեց փաստաբանի նկատմամբ սանկցիայի կիրառմամբ
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
- Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չկանգնեցին
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործերով դատական առաջին նիստը տևեց մի քանի րոպե
- Ժիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
- ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Վարուժան Ավետիսյանին, Ժիրայր Սեֆիլյանին և Մարտիրոս Հակոբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին