Օլիմպիադա 2018-ի կազմկոմիտե. Հարավային Կորեան ուրախ կլինի ընդունել մարզիկների ԿԺԴՀ-ից
Հարավային Կորեան պատրաստ է ընդունել մարզիկների աշխարհի բոլոր երկրներից, այդ թվում նաև Հյուսիսային Կորեայից, Փենչհանում կայանալիք 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: ՏԱՍՍ-ը, հղում անելով France Presse-ին, գրում է, որ այս մասին հայտնել է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահը:
«Կորեան կողջունի բոլոր մարզիկներին և Ազգային օլիմպիական բոլոր կոմիտեներին, այդ թվում նաև մարդկանց ԿԺԴՀ-ից»,- հայտարարել է Լի Հի Բոմը Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նստաշրջանում:
Նրա խոսքով, Օլիմպիադա-2018-ը դառնալու է «խաղաղության և հարմոնիայի խաղեր»:
«Անվտանգությունը՝ գլխավոր մտահոգությունն է (կազմկոմիտեի)»,- ընդգծել է նա՝ հիշեցնելով, որ Հարավային Կորեայի Ազգային օլիմպիական կոմիտեն անցած շաբաթ կազմակերպել էր սեմինար՝ նվիրված անվտանգության հարցերին:
2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կայանալու են փետրվարի 9-25-ը: