Ես համոզված եմ, որ առաջնագծում հիմա էլ պաշտոնյաների երեխաներ կան. Դավիթ Տոնոյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը չի կարծում, որ տարկետման իրավունքի վերացումից հետո ոմանք իրենց զավակներին պարտադիր զինվորական ծառայությունից կարող են ազատել առողջական կեղծ խնդիրների պատճառով՝ այսպիսով առողջապահության ոլորտում զարկ տալով կոռուպցիոն ռիսկերին։ Նման տեսակետ նախարարը հայտնեց ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում։
«Ամեն ինչ արվելու է, որ նման բան չլինի։ Եվ օրինակներ ենք ունենալու, կտեսնեք։ Կտեսնեք, որ ամեն ինչ նորմալ կկարգավորվի»,- ասաց Դավիթ Տոնոյանը։
Հարցին՝ վստահեցնո՞ւմ է, որ ինչ-որ պահի առաջնագծում հնարավոր կլինի տեսնել նաև պաշտոնյաների երեխաների, ԱԻ նախարարը պատասխանեց. «Ես համոզված եմ, որ առաջնագծում հիմա էլ կան պաշտոնյաների երեխաներ և համոզված եմ, որ դա շարունակվելու է»։
Երբ լրագրողները խնդրեցին կոնկրետ պաշտոնայների անուններ թվարկել, Դավիթ Տոնոյանը նշեց, որ մեկ անգամ արդեն անուններ բարձրաձայնել է։
Հարակից հրապարակումներ`
- Ծառայությունից տարկետումները կոռուպցիոն ռիկսեր են ստեղծում. փորձագետ
- Աշխարհի լավագույն բուհերում սովորողներին տարկետման իրավունք կտրվի. Արծրուն Հովհաննիսյան
- Տարկետումը չի վերանում, դրա ձևաչափն է փոխվում. ՀՀԿ-ական պատգամավոր
- Բողոքի ակցիա՝ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ
- Բացահայտվել են կաշառքի դիմաց, կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումներ ստանալու դեպքեր
- ԿԳ նախարարը՝ տարկետման իրավունքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան