Խորհրդարանականները Բյուրականում մասնակցել են համապետական ծառատունկին
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ն առաջին անգամ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում միաժամանակ կազմակերպում է համապետական ծառատունկ:
Նախաձեռնությանն ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ Ազգային ժողովը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ներկայացուցիչներ մասնակցել են «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի տարածքի ծառատունկին:
Մոտ 35 հեկտար տարածքում նախատեսվում է տնկել ավելի քան 42 հազար տարբեր տեսակի տնկանյութ: Նախաձեռնությունը հնարավորություն կտա նաև վերականգնելու նախորդող ամիսների ընթացքում աննախադեպ հրդեհների հետեւանքով վնասված անտառները։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում