Հայաստանում աճում է օճառի, լվացող և մաքրող միջոցների արտադրությունը
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող լվացող, մաքրող և օսլայող միջոցների ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 94 տոկոսով և կազմել 2 940.1 տոննա:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա ինն ամիսներին մեր երկրում արտադրվել են 1 515.3 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ:
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին մեր երկրում 95.7 տոկոսվ էլ ավելացել է օճառի արտադրության ծավալը և հասել 283.8 տոննայի: