Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը զիջել է Ադրբեջանին
Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում 1.5:2.5 հաշվով զիջել է Ադրբեջանի հավաքականին:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, թիմերի առաջատարների պարտիայում Լևոն Արոնյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին: Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը պարտություն են կրել:
Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Հունգարիայի թիմին: Առաջին և երրորդ խաղատախտակների առջև հաղթական միավորներ են վաստակել Էլինա Դանիելյանը և Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գեւորգյանը ոչ-ոքի են խաղացել:
Հարակից հրապարակումներ`
- Շախմատի տղամարդկանց հայաստանյան հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ
- Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ
- Շախմատի թիմային ԵԱ. Մարիա Գևորգյանը Հունաստան-1-ի հետ խաղում հաղթանակ է բերել թիմին
- Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը հաղթել է Նիդեռլանդների թիմին
- Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդիկ ոչ-ոքի են խաղացել Խորվաթիայի հետ
- Շախմատի թիմային ԵԱ. Կանանց հավաքականը հաղթել է Սերբիային
- Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Հունաստանին