Քննարկել են Հադրութի սոցիալ-տնտեսական իրավիճակը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջան և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի պատասխանատուների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակին և մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։
Երկրի ղեկավարը կարևորել է աշխատանքների համակարգման բարձր մակարդակի պահպանումը և համապատասխան հանձնարարականներ տվել դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ։