Վերջին 11 տարիներին աշխարհում սպանվել է 930 լրագրող. ՅՈՒՆԵՍԿՕ
Վերջին 11 տարիների ընթացքում աշխարհում սպանվել է 930 լրագրող: Այս մասին հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամլո ծառայությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Անցած 11 տարիներին մոտ 930 լրագրող է սպանվել այն բանի համար, որ տեղեկություն են հասցրել հասարակությանը»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ միջին հաշվով 4 օրում աշխարհում մեկ լրագրող է սպանվել և 10 դեպքից 9-ում մարդասպանները մնացել են անպատիժ։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում