Լռության օր է
Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին այսօր քարոզչությունն իրականացնելն օրենքով արգելված է: Քվեարկության նախորդող օրը նրանք պետք է լռեն:
Հիշեցնենք, որ այս կիրակի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան հանրապետության 69 համայնքներում, որոնցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են:
Համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ (որոնցից 3-ում արտահերթ), 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու, 5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու և 2 համայնքում՝ 6-ական թեկնածու:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի մարզպետ. Սիսիանում մնաց մեկ թեկնածու
- ՀՀԿ-ն դրական է գնահատում ՏԻՄ ընտրություններում կուսակիցների շանսերը. Շարմազանով
- Գեղամասար միավորված համայնքի համայնքապետի թեկնածու Զոյա Գևորգյանի բաց նամակը պաշտոնատար անձանց
- Կին թեկնածուներից միայն մեկն է ինքնաբացարկ ներկայացրել
- Կարծում ենք՝ նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ն կպահպանի և կավելացնի իր ներկայությունը ՏԻՄ-երում. Շարմազանով
- Արտաշատում ՀՀԿ-ական թեկնածուն՝ առանց մրցակցի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները