Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն քաղաքական նախագիծ է՝ մեկուսացնելու Հայաստանին. թուրքագետ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն առաջին հերթին քաղաքական նախագիծ է, որի նպատակն ակնհայտ է՝ Հայաստանը դուրս թողնել տարածաշրջանային տնտեսական զարգացումներից և եթե հնարավոր է՝ մեկուսացնել նաև քաղաքական տեսանկյունից։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մաին ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Անդրադառնալով վերջերս կայացած Պուտին-Ռոհանի-Ալիև եռակողմ հանդիպմանը, բանախոսը նկատեց, որ այն հատուկ հակահայկական ուղղվածություն չուներ։ Դրա նպատական էր երեք երկրների միջև հաստատել որոշակի համագործակցություն՝ օրինակ ենթակառուցվածքների օգտագործման առումով, ամրապնդել գոյություն ունեցող կապերը։
«Բայց եթե այս հանդիպումներն իսկապես արդյունավետ լինեն, դա տարածաշրջանում բավական կթուլացնի Հայաստանի դիրքերը։ Պետք է հնարավորինս գտնել ուղիներ՝ դիմակայելու այդ մարտահրավերներին»,- նշեց թուրքագետը։
Խոսելով Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի մասին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ այն իրականում նպատակ չուներ քրդական պետականություն ստեղծել։ Սա, ավելի շուտ, մի երևույթ էր, որը Բարզանիների կլանի կողմից դիտարկվում էր որպես սեփական դիրքերն ուժեղացնելու գործոն։ Սա խաղ էր, այլ ոչ իրական հանրաքվե, որը պետք է տաներ դեպի անկախության։
«Բարզանին և նրա կլանը տանուլ տվեցին այս խաղը։ Նրանց հաշվարկները սխալ էին։
Ամանակարևորը՝ նրանք կորցրեցին նավթով հարուստ Քիրքուքը, որն առանց կրակոցի անցավ Իրաքի կառավարությանը։ Բարզանին ոչ թե ուժեղացրեց, այլ թուլացրեց իր դիրքերը։ Այժմ ներքին պայքարն ավելի սրընթաց կլինի, երկու կլանների՝ Բարզանիների և Թալաբանիների պայքարը ավելի կթեժանա»,- ընդգծեց բանախոսը՝ հավելելով, որ տարածաշրջանային ուժային կենտրոնները, այդ թվում՝ Թուրքիան, շահագրգռված չեն քրդական անկախ պետականության ստեղծման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Այնպես չէ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկմամբ ՀՀ շրջափակումը խորանում է. տնտեսագետ
- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին քաղաքական ծրագիր էր և ոչ՝ տնտեսական. Արա Պապյան
- Վրաստանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամենաքիչ քաղաքականացված հատվածն է. Հովհաննես Իգիթյան
- Բաքու-Թբիլիսի-Կարս-ում Իրանի ներգրավումը Հայաստանի համար գլխացավանք է դառնալու. իրանագետ
- Ցինցաձե. Հնարավոր է բանակցել Հայաստանի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն միանալու վերաբերյալ.168 ժամ»
- Ենթակառուցվածքային պանթյուրքիզմը և Վրաստանի տրանզիտային երազանքը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով