Մեքսիկայում հայտնաբերվել է վերջին 15 տարվա ընթացքում ամենախոշոր նավթահանքը
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն հայտարարել է, որ նավթագազային Pemex ընկերությունը Վերակրուս նահանգում հայտնաբերել է ամենախոշոր նավթային հանքը: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով El Pais-ին:
«Շուտով սկսվելու է նավթի արդյունահանումը, հույս ունենք, որ այն հնարավոր կլինի արդյունահանել հնարավորինս ցածր ինքնարժեքով : Նավթահանքի պաշարների սկզբնական ծավալը գնահատվում է շուրջ 1.5 միլիարդ բարել նավթ»,- ասել է նա:
Մեքսիկայի նախագահը նաև հավելել է, որ նավթահանքը գտնվում է գոյություն ունեցող ենթակառուցվածքների կողքին, որը թույլ է տալիս նվազեցնել ծախսերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում